Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Սմբատյանը մասնակցել է Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագին

Դեսպան  Սմբատյանը մասնակցել է Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե 
եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի թեմական խորհրդի հրավերով մայիսի 24-ին տեղի է ունեցել Թեմի առաջնորդ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եպիսկոպոսական անդրանիկ պատարագը: 

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, պատարագին և եպիսկոպոսական պաշտոնամուտի արարողությանը ներկա են գտնվել Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի դաշնային, եվրոպական և արտաքին քաղաքական հարցերով նախարար դր. Շտեֆան Հոլթհոֆ-Պֆյորթները (Stephan Holthoff-Pförtner), պատգամավորներ, Գերմանիայի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Շավարշ Հովասափյանը և այլք:

Պատարագի ավարտին ելույթով հանդես է եկել  ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Շնորհավորելով Սերովբե Սրբազանին եպիսկոպոսական ձեռնադրության կապակցությամբ՝ դեսպանը նշել է, որ հայ ժողովուրդը հպարտ է լինել աշխարհի ամենահին քրիստոնյա երկիրը. «Այդ հպարտության սիրտը և զարկերակը Հայ Առաքելական եկեղեցին է` իր բազմադարյա պատմությամբ»:

Տեղեկանք. Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եպիսոպոսության աստիճան շնորհեց գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]