Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Huawei-ի հիմնադիրը դեմ Է Apple-ի հետ համագործակցության արգելմանը

Huawei-ի հիմնադիրը դեմ Է Apple-ի հետ համագործակցության արգելմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը դեմ կլինի, որ Պեկինը, որպես իր ֆիրմայի դեմ ԱՄՆ-ի գործողությունների պատասխան միջոց, արգելք սահմանի Չինաստանի շուկա Միացյալ Նահանգների Apple-ի մուտքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենից առաջ, դա տեղի չի ունենա: Երկրորդ, եթե դա տեղի Էլ ունենա, ես կլինեմ առաջինը, ով դեմ կլինի»,- հայտարարել Է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նա պարզաբանել Է իր դիրքորոշումը. «Apple-ն իմ ուսուցիչն Է, ընկերությունն առաջատարն Է: Ես կարո՞ղ եմ արդյոք, լինելով աշակերտ, հանդես գալ ուսուցչիս դեմ: Երբե՛ք»: Ինչպես հաղորդվել Է, ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշում Է ընդունել Չինաստանի Huawei-ը ներառել այն ֆիրմաների ցուցակում, որոնց համար ԱՄՆ-ից մատակարարումները կարող են իրականացվել սոսկ հատուկ թույլատրագրերի հիման վրա: Ժեն Չժենֆեյն այս առնչությամբ Bloomberg-ին հայտարարել Է, որ այդ արգելքը կարող Է վնաս հասցնել իր ընկերությանը, բայց աննշան ժամանակով, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]