1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուժհաստատություններում գործող էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է ինտեգրել ԱՐՄԵԴ միասնական համակարգին

Բուժհաստատություններում գործող  էլեկտրոնային լոկալ համակարգերը հնարավոր է  
ինտեգրել ԱՐՄԵԴ միասնական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր»  ընկերության ինտեգրացիոն նոր լուծումները հնարավորություն են տալիս առանձին բուժհաստատություններում արդեն իսկ ներդրված և գործող բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգերը ինտեգրել էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր ՓԲԸ-ից, «Արաբկիր» բժշկական համալիրն առաջին հիվանդանոցն է, որում ներդրված բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգի ինտեգրումն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ միասնական համակարգին արդեն հաջողությամբ իրականացվել է։ Ինտեգրումը հնարավոր է դարձել «Արաբկիր» բժշկական համալիրի, «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի և  բուժհաստատության էլեկտրոնային համակարգը ներդրած՝ Database and Statistical Technology ընկերության համագործակցությամբ։

«Ինտեգրացիոն նման լուծումները  տվյալների գրանցման և փոխանցման գործընթացները բավականին հեշտացնում են` բացառելով տվյալների կրկնակի մուտքագրումը։ Եթե բուժհաստատությունն արդեն  ունի իր համակարգը, որով բուժաշխատողները սովոր են աշխատել, մեր լուծումները հնարավորություն են տալիս ապահովել տվյալների փոխանցումն առանց հավելյալ աշխատանքի։ Կարիք չկա տվյալներ  մուտքագրել թե՛ լոկալ համակարգ, թե՛ ԱՐՄԵԴ։ Սա մի կողմից հեշտացնում է բուժհաստատության ներսում գործընթացները,  մյուս կողմից՝ ապահովում  ԱՐՄԵԴ համակարգում տվյալների ամբողջականությունը»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանը:

 «Արաբկիր» բժշկական համալիրի Տնօրեն  Արման Բաբլոյանը  նշում է, որ  դեռ 2015 թվականից իրենք սկսել են ներդրումներ իրականացնել համալիրի կարիքներին համապատասխան բժշկական տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ՝ համագործակցելով Database and Statistical Technology ընկերության հետ։ «Մեր նպատակը որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ծառայությունների մատուցումն է, և մենք հետևողական ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ։ Մեր  համալիրում էլեկտրոնային լոկալ համակարգ արդեն ներդրված էր, բայց մենք նաև տվյալները ԱՐՄԵԴ միասնական համակարգ էինք մուտքագրում։ Հիմա արդեն  տվյալները կմուտքագրվեն միայն մեր համակարգ և ծրագրային լուծումների շնորհիվ ներկայումս պահանջվող տվյալների փոխանցումն  ԱՐՄԵԴ-ին կիրականացվի ավտոմատացված եղանակով», -ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն, Արման Բաբլոյանը։

Առողջապահական տվյալների կառավարման և վերլուծության ոլորտում գործող Database and Statistical Technology ընկերության տնօրեն Կարապետ Դավթյանը  վստահեցնում է, որ ինտեգրման աշխատանքները հաջողությամբ ավարտին են հասցվել, և ներկայումս պահանջվող տվյալների փոխանցումն ԱՐՄԵԴ-ին իրականացվում է լիարժեք կերպով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]