Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը մտադիր չԷ իշխանափոխություն իրականացնել Իրանում. Թրամփ

ԱՄՆ-ը մտադիր չԷ իշխանափոխություն իրականացնել Իրանում. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ձգտում Է այն բանին, որ Իրանը լինի ոչ միջուկային պետություն, եւ մտադիր չԷ փոխել իշխանությունն այդ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին հայտարարել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ նրա անցկացրած բանակցությունների արդյունքներին:
«Ես չեմ ցանկանում վնաս պատճառել Իրանին, ես ցանկանում եմ, որ Իրանը միջուկային զենք չունենա: Իրանը տնտեսական մեծ ներուժ ունի, եւ ես կանխավայելում եմ այն պահը, երբ մենք կկարողանանք նրանց թույլ տալ վերադառնալու համաշխարհային ասպարեզ: Իրանը հիանալի երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի նույն ղեկավարությամբ: Մենք մտադիր չենք իշխանություն փոխել այնտեղ, ես ցանկանում եմ, որ դա հասկանալի լինի»,- նշել Է նա:
Թրամփի խոսքով՝ Իրանը ներկայում տնտեսական խնդիրներ ունի սահմանված պատժամիջոցների պատճառով: Ընդսմին նախագահը հույս Է հայտնել, որ Թեհրանը ի վերջո կգնա գործարքի, եւ իրադրությունը կհաջողվի կարգավորել:
Ինչպես մայիսի 20-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել Է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:
Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում Է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել Է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]