Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 336 դեպք

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 
անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է 336 դեպք

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, որոնցից 15-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 9, զոհվել՝ 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]