Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում Լը Պենի «Ազգային միավորումը» եւ «Հառա՜ջ, հանրապետությունը» առաջատարներն են եվրաընտրություններում

Ֆրանսիայում Լը Պենի «Ազգային միավորումը» եւ «Հառա՜ջ, հանրապետությունը» առաջատարներն են եվրաընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններն անցել են երկրի երկու առաջատար քաղաքական ուժերի՝ Մարին Լը Պենի ընդդիմադիր «Ազգային միավորման» եւ «Հառա՜ջ, հանրապետություն» կառավարող կուսակցության մրցակցության նշանաբանով: Դրա հետ մեկտեղ այդ քվերարկության գլխավոր անակնկալը դարձել Է «կանաչների» կուսակցության երրորդ տեղը եւ ընտրողների մեծ ուշադրությունը բնապահպանության խնդրիների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական տվյալների համաձայն՝ որոնք հրապարակել Է Elabe սոցիոլոգիական ծառայությունը, 52 տոկոս մասնակցության պայմաններում առաջատարն «Ազգային միավորումն» Է՝ 23,6 տոկոս ձայներով, երկրորդ տեղում Է «Հառա՜ջ, հանրապետությունը»՝ 22,4 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել Է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-«Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 12,9 տոկոսով: Չորրորդ տեղը «Հանրապետականներինն» Է՝ 8,4 տոկոս: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, որը կոչ Է արել արձակել Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը), դա համարել Է նվազագույն բանը, որը կարող Է անել նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am