Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է 
հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մայիսի 27-ին, ժամը 05:52-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mersedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am