1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Brexit-ի կուսակցությունը Մեծ Բրիտանիայում առաջատարն Է Եվրախորհրդարանի ընտրություններում

Brexit-ի կուսակցությունը Մեծ Բրիտանիայում առաջատարն Է Եվրախորհրդարանի ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի կուսակցությունը, որը գլխավորում Է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ Նայջել Ֆարաջը, առաջատարն Է Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք Մեծ Բրիտանիայում կայացել են մայիսի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք մայիսի 27-ին իր կայքում հրապարակել Է BBC կորպորացիան: Եվրախորհրդարանի՝ իր համար առաջին ընտրություններում Brexit-ի կուսակցությունը, որը հիմնվել Է 2019 թվականի հունվարին, ապահովել Է ընտրություններին մասնակցած բրիտանացիների 31,6 տոկոսի աջակցությունը: Կառավարող Պահպանողական կուսակցությունն ստացել Է ընտրողներիի միայն 9,1 տոկոսի ձայները եւ զբաղեցնում Է հինգերորդ տեղը: Լրջորեն նվազել Է նաեւ բրիտանական խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժի՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությունը, որը երրորդ տեղն Է զբաղեցնում՝ ստանալով ընտրողների 14,1 տոկոսի ձայները: Երկրորդ տեղում «Լիբերալ դեմոկրատներն» են՝ 20,3 տոկոս ձայներով, որոնք իրենց աջակցությունն ավելացրել են գրեթե երեք անգամ: Չորրորդ տեղն զբաղեցնում Է «Կանաչների» կուսակցությունը՝ 12,1 տոկոսով: Ընտրություններին մասնակցել Է բրիտանացի ընտրողների 36,7 տոկոսը, ինչը 1,1 տոկոսային կետով ավելի Է, քան 2014 թվականին: Մեծ Բրիտանիայի համար Եվրախորհրդարանում ամրագրված Է 73 տեղ: Նախնական արդյունքներով՝ դրանցից 28-ը կստանա Brexit-ի կուսակցությունը, 15-ը՝ լիբերալ դեմոկրատները, 10-ը՝ լեյբորիստները, 7-ը՝ «կանաչները» եւ միայն 3-ը՝ պահպանողականները: Եվս մի քանի տեղ կստանան Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ուելսի կուսակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]