Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի. Սոկրատիս


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի հույն պաշտպան Սոկրատիսն այն կարծիքին է, որ «զինագործները» պետք է հաղթեն Եվրոպայի լիգայում հանուն Մխիթարյանի:

«Իհարկե, Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար: Մենք շատ տխուր ենք, և հիմա պետք է հաղթենք հանուն Մխիթարյանի: Պետք է մեր խաղ խաղանք և հավատանք, որ կարող ենք: Եթե մենք 100 տոկոսով նվիրվենք և հաջողություն մեզ մի քիչ շպտա, ապա կհաղթենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասել է Սոկրատիսը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ