Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան» ակումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրում է The Sun-ը: Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Միլանում՝ տեղի համանուն թիմում: Բայց բանակցությունները դեռևս սկսված չեն:

Նախօրեին անգիական ԶԼՄ-ները գրում էին, որ  Լոնդոնի «Արսենալ»-ը դեմ չի լինի, եթե Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից: «Զինագործներ»-ն աջակցում են Մխիթարյանին, երբ վերջինս որոշում է կայացրեց չմեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին, սակայն ակումբը դեմ չի լինի, եթե հայ կիսապաշտպան որոշի այլ թիմի միանալ: Լոնդոնյան ակումբում կարծում են, որ Մխիթարյանը չի կարողացել «Արսենալ»-ում ցուցադրել իր ամբողջ ներուժը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ