Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի օրենսդիրները Ալի Լարիջանիին մայիսի 26-ին վերընտրել են երկիր Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում. նա այն զբաղեցնելու 12-րդ տարին անընդմեջ, հայտնում է ICANA լրատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ընթացքում, Լարիջանին ստացել է 274 պատգամավորներից 155-ի աջակցությունը։ Պաշտոնին հավակնում էին նաև Մոհամադ Ռեզա Արեֆը և Մոհամադ Ջավադ Աբտախին, որոնք ստացել են, համապատասխանաբար, 105 և 9 ձայն։

Լարիջանին Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է  2008 թվականից։ Անցյալ տարի քվեարկության ընթացքում նա ստացել է պատգամավորների 279 ձայներից 147-ն այն դեպքում, երբ նրա մրցակից Մոհամադ Ռեզա Արեֆը հավաքել էր 123 քվե։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]