Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Հրշեջները մարել են Լուսառատի սառնարանային պահեստում բռնկված հրդհը


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում սառնարանային պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 12:10-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 10 գմ), պահեստավորած անասնակեր (մոտ 170 հակ) և վառելափայտ: Տուժածներ չկան:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ