Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծխառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա.Ս.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս.Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ