Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի Երևանում մայիսի 26-ին կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության  և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ ԱԳՆ էջից, ստորագրված փաստաթղթերն են «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]