Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր

ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային 
զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում, «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում գրանցվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ինչպես նաև մարտական մեքենաների կայաններում պատրաստվել է ջերմահարումից պաշտպանության ավելի քան 50 կետ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրահանգով մարտական պատրաստության պարապմունքների շեմին ձեռնարկվել են զինծառայողների ջերմահարումների, աչքի և մաշկի արևային այրվածքների կանխարգելման լրացուցիչ միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, արևից պաշտպանվելու բոլոր ստացիոնար կետերն ապահովված են հանգստի, ջերմահարման և արևային այրվածքների դեպքում առաջին բուժօգնության տեղերով, ստեղծվել է դեղորայքի և ջրի անհրաժեշտ պաշար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]