Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն

Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ֆրանսիական BMFTV հեռուստաընկերությանը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե պարզվել է հանցագործի ինքնությունը, այլ միայն այն, որ նա թողել է իր հետքը:

Նշվում է նաև, որ ոչ մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել:

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին, Լիոնի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում: Հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրավված է 90 քննիչ և 30 փորձագետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]