1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը

Շիրակի, Լոռու և Արագածոտնի  մարզերում  շարունակվում է ժամանակավոր  
կացարանների  հաշվառման գործընթացը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի, Լոռու և Արագածոտնի  մարզերում  ժամանակավոր  կացարանների վերաբերյալ  վերջնական տեղեկատվությունն աշխատանքային խումբը  ՀՀ  վարչապետին կներկայացնի  հունիսի 30-ին: Մինչ  այս  աշխատանքային խումբը  մայիսի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ անցկացրեց հերթական նիստը: 

Հանդիպման ընթացքում քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ամփոփ ներկայացրեց  ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս ընթացքում, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում՝ ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:

Բոլոր ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում հավաքագրված տվյալները մշակման խնդիր ունեն, ու  եթե  ոստիկանության ներկայացրած ցուցակներում  խնդիրը զուտ տեխնիկական է, ապա առավել մեծ խնդիր է անշարժ  գույքի կադաստրի ցուցակների հարցում: Բացի այդ,  տվյալները դեռ վերջնական համարել չի կարելի, քանի որ  Գյումրու քաղաքապետարանը նոր  տվյալներ է ներկայացրել, որոնք  դեռ բազայում մուտքագրված չեն:  Վերջնական տվյալներ  աշխատանքային խումբը կներկայացնի  ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատանքային խումբը բավական լուրջ հետազոտություն է կատարել, արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիներ, որն էլ լինելու է կատարված աշխատանքների հանգուցալուծումը. «Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները, մեզ համար կարևորը՝ գտնել ճանապարհ այսքան երկար ժամանակ չլուծվող խնդրի լուծման համար»,-նշեց Վահագն Վերմիշյանը

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]