Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էվերեստի վրա գարնան ամիսներին մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-ի

Էվերեստի վրա գարնան ամիսներին մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաբարձր գագաթից՝ Էվերեստից իջնելու ժամանակ Մեծ Բրիտանիայից ժամանակ լեռնագնացը մահացել է: Գարնանային ամիսներին ամենաբարձր լեռնագագաթը բարձրանալիս մահացած լեռնագնացների թիվը հասել է 10-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու լեռնագնացներ, ովքեր մահացել են Էվերեստի գագաթից իջնելու ժամանակ, հեռացել են կյանքից ոչ թե ցրտի կամ սարքավորումների, այլ ուժասպառ լինելու պատճառով, որն առաջացել է լեռան գագաթը տանող ճանապարհին առաջացած հերթերում մնալուց:

Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստն ունի 8848 մետր բարձրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]