Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը մայիսի 24-ից 26-ը ներկայացվում է  Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։  Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է, որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։ Տաղավարի հյուրերին մատուցվում են հայկական գինիներ, կազմակերպվում են համտեսներ։ Հարթակը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և թիրախավորելու Չինաստանի զբոսաշրջային շուկայում առկա  նախասիրությունները։

 

                                                                                                                                                                         


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]