Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լուսէ» կենտրոնի սաների համար «Աղետիկ» ուսուցողական բեմադրություն է կազմակերպվել

«Լուսէ» կենտրոնի սաների համար «Աղետիկ» ուսուցողական բեմադրություն է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 24-ին «Նարեկացի» արվեստի միություն էին այցելել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաները՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական բեմադրությունը դիտելու:

Աղետների ռիսկերը ճանաչելու և ճիշտ արձագանքելու ուսուցողական բեմադրության սկզբում երեխաներին ներկայացվեցին բնական աղետները, ապա դրանց դիմակայելու և հետևանքներից պաշտպանվելու միջոցները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «911» մանկական թատերախմբի փոքրիկ հերոս Խաչիկ Հովակիմյանը, ով բեմադրության ժամանակ ներկայացավ հրշեջ-փրկարարի կերպարով նշեց, որ մասանգիտության հարցում կողմնորոշվել է և ցանկանւմ է դառնալ հրշեջ-փրկարար:

Միջոցառման երկրորդ հատվածում հյուրերը ծանոթացան «911» մանկական թատերախմբի փոքրիկ դերասանների նկարչական աշխատանքներին:

ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանը նշեց, որ «Աղետիկ» երաժշտական-ուսուցողական ներայացումը բեմադրվել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծությունների շարքի հիման վրա: Նրա խոսքով ` առաջիկայում նախատեսվում է բեմադրությունը ներկայացնել նաև նախադպրոցական այլ հաստատություններում, որը կնպաստի իրազեկվածության բարձրացմանը:

Միջոցառման ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնի սաներին հանձնվեցին նվերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]