NYMEX. Թանկարժեք մետաղների գներ. 24-05-19
10:48, 25 Մայիս 2019
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի մայիսի 24-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 0.09%-ով և կազմել 1284.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 14.55 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.54%-ով և կազմել 805.90 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում