Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 65 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 14-ական, խարդախության 9, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի և սպանության սպառնալիքի 2-ական, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, ոչ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորություններն անցնելու, թմրանյութի մաքսանենգության, պետական սահմանն ապօրինի հատելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի տարածելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]