Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Հայաստանի ՊՆ «Զինառ» և Ռուսաստանի ՊՆ «Վոենտորգ» ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի ՊՆ «Զինառ» և Ռուսաստանի ՊՆ «Վոենտորգ» ընկերությունները 
համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:

Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ