Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը մասնակցել է կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին

Արման Թաթոյանը մասնակցել է կրոնի կամ համոզմունքի ազատության արդի 
հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանում սկզբունքորեն պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների և կրոնական փոքրամասնությունների գործունեության ազատությունը: Սա շատ կարևոր է և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանում է բարձր նշաձող: Այս մասին մայիսի 24-ին կայացած Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված տարածաշրջանային համաժողովին բացման խոսքում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Համաժողովը կազմակերպվել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից՝ Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

 «Մտքի, խղճի և կրոնի ազատությունը ժողովրդավարության և քաղաքակիրթ հասարակության հիմնական ցուցիչներից է:  Այստեղից է բխում արգելքը, որ նպատակ ունի բացառել մարդուն իր կրոնական համոզմունքները փոխելուն ուղղված ցանկացած հարկադրանք: Կրոնի, մտքի և դավանանքի իրավունքը սերտորեն կապված է մարդու մյուս իրավունքների և ազատությունների հետ, մասնավորապես՝ այս ազատության բարձր պաշտպանությունը ազդում է խոսքի ազատության, հավաքներ և միավորումներ կազմելու ազատության և մի շարք այլ արժեքների վրա»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը՝  շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մեր ժողովրդի ողջ պատմության մեջ։

«Պետք է բացառել կրոնի հիմքով ցանկացած խտրականություն. մեզանից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսների կրոնի մտքի ու խղճի ազատությանը։ Անցյալ դարասկզբին հայ ժողովուրդն ինքն է իր մաշկի վրա զգացել կրոնական խտրականության ու այդ հիմքով խոշտանգման ու խարանի ենթարկվելու, կյանքից ու սեփականությունից զրկվելու դաժան հետևանքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը կարևորել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գործունեությունը կրոնի ու դավանանքի ազատության պաշտպանության գործում և տեղեկացրել, որ Եվրասիա համագործակցության հիմնադրամի առաջարկով է դիմել և ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիրքորոշումը «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ մարդկանց մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման նպատակով պատրաստ է իր գործուն աջակցությունն ունենալ արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծի լրամշակման աշխատանքներին՝ համագործակցելով քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]