Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Վարչապետը կառավարական ամառանոցում հյուրընկալել է սահմանապահ համայնքների շրջանավարտներին


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանապահ համայնքների վերջին զանգը նշող տասնյակ շրջանավարտներ  ՀՀ վարչապետի հրավերով հյուրընկալվել են կառավարական ամառանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին վերջին զանգի առիթով և հավաստիացրեց, որ նրանց համար Նոր Հայաստանում ստեղծվելու են ապրել ու արարելու բոլոր հնարավորությունները:

«Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն իրենց կյանքի նոր փուլում, Նոր Հայաստանում, նրանց համար  ՀՀ-ում նորանոր հնարավորություններ են ստեղծվելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ հնարավորությունները կյանքի կոչվեն և Հայաստանը լինի իրապես տաղանդներ երկիր: Մենք այդ տաղանդներով պետք է մեր երկիրը շենացնենք ու զարգացնենք: Բոլորիդ շնորհավորում եմ: Գիտեմ, որ քեֆ եք անում, ուրախանում եք: Հուսով եմ` անում եք ամեն ինչ ճիշտ և այնպես եք անում, որ տհաճ միջադեպեր տեղի չունենան»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ