1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոմեո և Ջուլիետ» նոր լուծումներով ներկայացումը կհամալրի ռուսական թատրոնի խաղացանկը

«Ռոմեո և Ջուլիետ» նոր լուծումներով ներկայացումը կհամալրի ռուսական թատրոնի 
խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը, որն ամիսներ առաջ է ստանձնել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները,  թատերասերների դատին է հանձնելու Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» հանրահայտ ողբերգության հիման վրա բեմադրված ներկայացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 25-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

«Ռոմեո և Ջուլիետ»-ը  սիրո մասին լավագույն պիեսներից է. այն շատ ողբերգական է, բայցև լուսավոր:  Ինձ գրավում է ոչ միայն երիտասարդ զույգի սիրո պատմությունը, այլև  նրանց սերը երկու  ընտանիքների թշնամության համատեքստում: Պիեսում շատ են տարբեր, հետաքրքիր ու հակասական կերպարները»,- մայիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ներկայացման բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը:

Նա ընդգծեց, որ Շեքսպիրի ոչ մի պիեսում չկան միանշանակ բացասական կամ միանշանակ դրական հերոսներ. նրանք բոլորն ապրում են այս պահին  և գործում են ըստ իրավիճակի:

«Ես ցանկանում էի այնպիսի պիես բեմադրել, որում հնարավոր լիներ ներգրավել թատերախմբի մեծ մասին, տեսնել, հասկանալ նրանց հնարավորությունները»,-նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ նախկինում բեմադրել է Շեքսպիրի «Համլետ», «Մեծ աղմուկ ոչնչից», «Ամառային գիշերվա երազ», «12-րդ գիշեր» պիեսները, բայց «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրելու հստակ որոշում է կայացրել, երբ թատերախմբում տեսել է դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանին, ով, ըստ ռեժիսորի, հրաշալի Ջուլիետ է:

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանը հավաստիացրեց, որ թատրոնում հրաշալի ստեղծագործական մթնոլորտ է: Նրա խոսքով` դերասանները յոթ ժամ փորձ են անում, որի ավարտից հետո ավելի քան քառասուն րոպե էլ քննարկում են ներկայացումն ու դժվարությամբ բաժանվում միմյանցից:

Իգիթխանյանն անդրադարձավ թատրոնի տոմսերի վաճառքին ու ասաց, որ այսուհետ հնարավոր է տոմսեր ձեռք բերել նաև «stanislavski.am» պաշտոնական կայքից:

«Ստանիսլավսկու թատրոնում ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ թատերասերը կարող էր ներկայացումից առաջ գալ տոմսարկղ, տոմս գնել ու վայելել ներկայացումը: Հիմա անհրաժեշտ է նախապես գնել տոմսերը, քանի որ դրանք արագ են սպառվում»,-շեշտեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արեն Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Գոռ Համբարձումյանը, Արման Ղազարյանը, Աննա Բալանդինան, Վերոնիկա Սարոյանը, Լիանա Սևումյանը, Գրիգորի Կիրակոսյանը, Մանվել Խաչատրյանը, Էրվին Ամիրյանը, Գրիգոր Խոջոյանը, Արթուր Պետրոսյանը, Անուշ Սարգսյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Արման Մեջլումյանը, Սերգեյ Գրիգորյանը, Լև Նալբանդյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Հայարփի Զուրնաչյանը, Յուլիա Ժդանովան:

Ներկայացման բեմադրիչ ռեժիսորը և երաժշտական ձևավորման հեղինակը Կարեն Ներսիսյանն է, ռեժիսորը` Դարյա Կազեևան, սցենոգրաֆիան` Արթուր Հարությունյանի:

Կոստյումների հեղինակը Ինեսսա Սևունցն է, խորեոգրաֆն  Արա Ասատուրյանն է, իսկ լուսային նկարիչը Գագիկ Հակոբյանն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]