Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար մայիսի 24-ին հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրն այս տարի ավարտել է 65 մոնթեական, որոնց մեծամասնությունը ցանկություն է հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող վարժարանում սովորելն ու ծառայելը, պատանեկան տարիքից հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նախապատրաստվելը մեծագույն պատիվ և հպարտություն է յուրաքանչյուրի համար:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև նրանց ծնողներն ու հարազատները, վարժարանի ուսուցչական և սպայական կազմի ներկայացուցիչները, վստահություն հայտնելով, որ կրթահամալիրի սաները հավատարիմ են լինելու Մոնթե Մելքոնյանի պատգամներին, շարունակելու են հարստացնել իրենց գիտելիքների պաշարը և, որպես վաղվա բանիմաց սպաներ, հայրենիքին ծառայելու են նրա օրինակով:

Հանդիսավոր միջոցառման ավարտին վարժարանի սաները ցուցադրել են ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, պարել ավարտական վալսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]