Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մտադիր Է մասնակցել թորիների առաջնորդի պաշտոնի համար պայքարին

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը մտադիր Է մասնակցել թորիների առաջնորդի պաշտոնի համար պայքարին
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հայտարարել Է, որ մտադիր Է մասնակցել Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար պայքարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Farnham Herald թերթը, որը հրատարակվում Է Սարեյի կոնսությունում, որտեղ գտնվում Է այն ընտրատարածքը, որտեղից Միացյալ Թագավորության խորհրդարանում ընտրվել Է Հանթը:
Հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Հասլմիր քաղաքում երաժշտական փառատոն այցելության ժամանակ հավաստել Է, որ Թերեզա Մեյի պաշտոնաթողությունից հետո պատրաստ Է պայքարել վարչապետի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]