Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

NASA-ի ղեկավարը պաշտոնապես գործարկեց լուսնային կայանի կառուցման նախագիծը

NASA-ի ղեկավարը պաշտոնապես գործարկեց լուսնային կայանի կառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի ղեկավար Ջիմ Բրադեյնսթայնը հայտարարել Է առաջին «լուսնային» պարտավորագրի կնքման մասին, որի շրջանակներում Maxar ընկերությունը կկառուցի LOP-G կայանի առաջին եւ առայժմ միակ մոդուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այն Լուսնի ուղեծիր դուրս կբերվի 2022 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնյան հայտարարել Է գործակալության կենտրոնակայանում կայացած հեռուստախորհրդաժողովի ժամանակ: «PPE ուժային եւ շարժողական մոդուլն անկյունաքարը կդառնա Gateway ամբողջ կայանի համար եւ այն բանի ցայտուն օրինակը, թե ինչպես մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը կօգնի NASA-ին՝ առավելագույնս արագ վերադառնալ Լուսնի ուղեծիր եւ առաջին կին աստղագնացին նրա մակերեւույթի վրա իջեցնել 2024 թվականին»,-նշել Է Բրադեյնսթայնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]