1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքները օգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից

Շիրակի մարզի կարիքավոր  ընտանիքները օգնություն են ստացել Արաբական Միացյալ 
Էմիրություններից

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ  Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ Գյումրիում սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանվեց հումանիտար  օգնություն:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Գյումրի քաղաքում մայիսի 24-ին իրականացվեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում  մարզի  350 կարիքավոր ընտանիքի  բաժանվեց սնունդ պարունակող արկղեր:  Նախաձեռնությունն իրականացվել է Արաբական Միացյալ  Էմիրություններում հայտարարված հանդուրժողականության տարվա  շրջանակներում:

«2019 թվականը ԱՄԷ-ում հայտարարված է  «Հանդուրժողականության տարի», և  դրա  շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է  ողջ  աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն  տրամադրելու իր  հանձնառությունը՝  անմասն  չթողնելով նաև  Հայաստանը, և  այս  ծրագիրը հանդիսանում է  իրականացվող  նախաձեռնությունների  մի մաս: Տրամադրվող  օգնությունը կապված  չէ ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային-ռասայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է  դարձվում մարդասիրական կողմին ու  կարիքներին: Մարդասիրական այս առաքելությունը մարմնավորում է պետության որդեգրած  հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառումը»,-«Արմենպրես»-ի  հետ զրույցում նշեց ԱՄԷ դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Կիրակոսյանը:

Սննդի արկղեր  բաժանվել են նաև  հանրապետության այլ մարզերում: Արկղերը տրամադրվում են տվյալ մարզերի սոցիալական ծառայությունների տրամադրած  ցուցակներով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]