Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին եւ պահպանողականներին ղեկավարին կընտրեն մինչեւ հուլիսի 20-ը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին եւ պահպանողականներին ղեկավարին կընտրեն 
մինչեւ հուլիսի 20-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդին եւ երկրի նոր վարչապետին կընտրի նախքան խորհրդարանականների ամառային արձակուրդ գնալը, այսինքն՝ մինչեւ հուլիսի 20-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով կուսակցության նախագահ Բրենդոն Լյուիսի եւ 1922 կոմիտեի երկու փոխնախագահների համատեղ հայտարարությունը:

«Մենք գիտակցում ենք, որ Պահպանողական կուսակցությունն ընտրում Է ոչ թե պարզապես այն մարդուն, որը կդառնա մեր կուսակցության նոր առաջնորդը, այլեւ Միացյալ Թագավորության նոր վարչապետին: Դա պատվավոր պարտականություն Է, հատկապես մեր երկրի համար այսքան կարեւոր ժամանակ»,- The Guardian-ը մեջբերումներ Է անում հայտարարությունից: Հայտարարության համաձայն, թեկնածությունների առաջադրումը պետք Է ավարտվի հունիսի 10-ին սկսվող շաբաթում: Հետագա քվեարկությունների ընթացքում կընտրվեն այն թեկնածուները, որոնց օգտին կքվեարկեն կուսակցության բոլոր անդամները: «Մենք սպասում ենք, որ գործընթացը կավարտվի մինչեւ հունիսի վերջը, ինչը թույլ կտա մի շարք նախընտրական արշավներ անցկացնել Մեծ Բրիտանիայում, երբ (կուսակցության) անդամները կկարողանան հանդիպել թեկնածուների հետ եւ հարցեր տալ, իսկ այնուհետեւ քվեարկել այնպես, որ արդյունքը հայտարարվի նախքան խորհրդարանի ամառային արձակուրդ գնալը»,- ասված Է փաստաթղթում: Մայիսի 24-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել Է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը կթողնի այս տարվա հունիսի 7-ին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ վարչապետի պաշտոնում կմնա մինչեւ իշխանության հանձնման գործընթացի ավարտվելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]