Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում ստեղծել են հրշեջ-ռոբոտների առաջին ջոկատը

Ճապոնիայում ստեղծել են հրշեջ-ռոբոտների առաջին ջոկատը
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում առաջին անգամ հրշեջ-ռոբոտների առանձին ջոկատ Է ստեղծվել առանձնապեսս ծանր եւ ընդգրկուն բռնկումները մարելու համար, որտեղ վտանգավոր Է օգտագործել մարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Հրշեջ վարչությունը:
Ջոկատի մեջ մտնում են չորս կատեգորիայի ռոբոտներ: Դրանց թվում Է, մասնավորապես, անօդաչուն, որը կոչված Է ստույգ տվյալներ հաղորդել հրդեհի բնույթի եւ դրա զարգացման վերաբերյալ: Ջոկատի մեջ մտնում Է նաեւ բուլդոզերի շերեփով եւ մանիպուլյատոր-ձեռքերով սարքավորված ռոբոտը՝ փլատակները մաքրելու համար, ինչպես նաեւ տարբեր տեսակի անվավոր մեքենաներ՝ ջրային հրանոթներով:
Տարբեր նշանակության չորս ռոբոտները տեղափոխվում են մեկ մեքենայով: Ջոկատը ներառում Է նման չորս շարժական ստորաբաժանում:
Այն արդեն տեղավորել են Տիբա պրեֆեկտուրայի հյուսիս-արեւելքից Տոկիոյին հարող Իտիհարա քաղաքի բազայում: Այդ հարթակի ընտրությունը բնավ պատահական չԷ. բանն այն Է, որ այս շրջանում գտնվում են նավթի մեծաթիվ պահեստարաններ եւ նավթավերամշակման գործարաններ, հեղուկացված գազ ընդոնող թերմինալներ: Այդպիսի օբյեկտներում հրդեհները տարբերվում են մարդկանց համար դրանց մարման աշխատանքների մեծ դժվարությամբ եւ չափազանց վտանգավորությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am