Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել 
նորանշանակ հրամանատարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 24-ին ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին ներկայացրեց ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար:

Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ տեսուչից մինչև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Մայիսի 22-ին նա ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ ոստիկանության պետը հույս հայտնեց, որ ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանատարությամբ ոստիկանության զորքերն էլ ավելի մարտունակ ու սրտացավ ծառայություն կիրականացնեն թե՛ պետական սահմանին և թե՛ հասարակական կարգը պահպանելիս: 

Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության զորքերի ծառայությանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]