Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը

Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 
բյուջետային աջակցությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 24-ին կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Աշխատաժողովի ընթացքում ԵՄ փորձագետը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ԵՄ բյուջետային աջակցության նոր ուղեցույցը, այնուհետև քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, ծրագրավորմանը, դիտանցմանը և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների, պետական այլ մարմինների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]