1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն իրականացնել վերջին զանգի կապակցությամբ

Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն իրականացնել վերջին 
զանգի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 24-ին անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ շաբաթվա կատարված  աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվեցին նոր հանձնարարականներ:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 17503 զանգ, 789 դեպք-պատահար, որից 79-ը՝ արտակարգ բնույթի:

ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 18 զանգ, որից 12-ը՝ Երևանից, իսկ 6-ը՝ ՀՀ տարբեր մարզերից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 7 հետազոտություն:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությունը, համաձայն որի՝ այս օրերին Երևանի և մարզային փրկարարական վարչությունների այն ՀՓՋ-ները (հրշեջ-փրկարարական ջոկատներ), որոնք մոտ են տեղակայված հանրակրթական դպրոցներին, ուժեղացված ծառայություն պետք է իրականացնեն՝ կապված կրթօջախներում ավարտական միջոցառումների հետ: Բելառուսի Հանրապետությունում հուլիսի 4-13-ը կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային առաջնությունը, որի կապակցությամբ Վ. Գաբրիելյանը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարեց ինչպես հարկն է պատրաստվել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար:

Քննարկվեց նաև Լոռու մարզի Շամուտ բնակավայրից դեպի Աթան տանող բնակավայրի ճանապարհի վրա գտնվող ակտիվ սողանքային գոտու հարցը: Այն առավել վտանգավոր է դարձել նախորդ տարվա վերջին՝ հողի ջրհագեցման հետևանքով և սպառնում է հանրապետական նշանակության ճանապարհի փակմանը: Խնդրի լուծման նպատակով այժմ իրականացվում են երկրաբանական հետազոտություններ: Վ. Գաբրիելյանը Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանձնարարեց աշխատանքներն արագացնելու համար անել հնարավոր ամեն ինչ՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար:

Հանդիպման ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ծառայության կարգապահական հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]