1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է նախաձեռնվող բարեփոխումներին

Լենա Նազարյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը դիմադրում է 
նախաձեռնվող բարեփոխումներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը կարծում է, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նազարյանն ասաց մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Նախկինում բազմիցս մեզնից շատերն ուղղակիորեն առնչվել են դատաիրավական համակարգի կախյալությանը և կողմնակալ վերաբերմունքին: Համակարգը, ցավոք, մեծ փոփոխությունների չի ենթարկվել մինչ օրս: Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտությունները: Եվ իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն, փաստորեն, ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Եթե դատաիրավական համայնքը չի ցանկանում ակտիվ մասնակիցը լինել երկրի ժողովրդավարական փոփոխությունների, ապա կլինի այս գործընթացի զուտ կրողը»,- ասաց Նազարյանը:

2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդեն օրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալում կա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները և մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնական ուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավոր ձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբ դրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգային փորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացի կազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետ հարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգային փորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։ Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց կարծիքները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]