Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Ալեն Սիմոնյանը ՀՅԴ հանրահավաքը համարում է բնականոն քաղաքական գործընթաց


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության իրականացրած հանրահավաքը բնականոն քաղաքական գործընթաց է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանը հայտնեց մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի ակտիվ պետք է լինի քաղաքական դաշտում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա ու միշտ եղել է: Քաղաքական գործընթաց է, շատ դրական եմ վերաբերում դրան»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ի պատասխան հանրահավաքի կազմակերպիչների կողմից իշխանությանը լրջանալու կոչերին, չի պատրաստվում կուսակցության հասցեին բացասական բան ասել, քանի որ հանրահավաքի մեջ որևէ վատ բան չի տեսել:

«Որևէ բացասական բան չեմ տեսել նրանց արածի մեջ: Նրանք արել են հանրահավաք: Քաղաքական ուժ են, հանրահավաք են անում: Ես ավելի մեծ քննադատություն էի սպասում նրանցից: Ինձ համար անհասկանալի է մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույթներով խոսելը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մայիսի 23-ին ՀՅԴ-ն Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրահավաք, որին մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ու բյուրի անդամները՝ Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ