Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն կողմ է բացառապես օրինական ճանապարհով դատական համակարգի բարեփոխմանը

 ԲՀԿ-ն կողմ է բացառապես օրինական ճանապարհով դատական համակարգի 
բարեփոխմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դատական համակարգի առողջացմանն ու բարեփոխմանը կողմ է բացառապես օրինական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր դատական համակարգն ունի ոչ միայն բարեփոխման, այլ նաև հեղափոխական բարեփոխման խնդիր, որովհետև տարիներ շարունակ կայացվել են քաղաքական դատավճիռներ, տարիներ շարունակ կայացվել են վճիռներ, որոնք թելադրված են եղել նախագահականից կամ կառավարությունից, դրա վկայությունն են ՄԻԵԴ-ում կուտակված հայցերը: Ես, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը, միանշանակ պնդում եմ, որ՝ այո, դատական համակարգը պետք է առողջանա և բարեփոխվի, բայց բացառապես օրենքի և օրինականության սահմաններում»,- ասաց Զոհրաբյանը:

2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդեն օրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալում կա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները և մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնական ուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավոր ձևերի վերաբերյալ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։ Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց կարծիքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]