Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոստոմյանը հորդորում է բռնցքամարտիկներին իրենց գործով զբաղվել

Ռոստոմյանը հորդորում է բռնցքամարտիկներին իրենց գործով զբաղվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը բռնցքամարտի հավաքականի անդամներին հորդորում է զբաղվել իրենց գործով՝ սպորտով:

«Մարզիկներին հորդորում եմ, խորհուրդ եմ տալիս զբաղվել միայն և միայն իրենց գործով՝ սպորտով: Նրանք ոչ թե ֆեդերացիա են ներկայացնում, այլ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը: Հարգելի՛ մարզիկներ և մարզիչներ, մի՛ տրվեք սադրանքների, դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ինչ-որ տեղ ես կիսում եմ նրանց մտահոգությունը, սակայն այս իրավիճակի համար պատասխանատուն ոչ թե ՀԱՕԿ-ն է կամ անձամբ ես, այլ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի օրինազանց նախագահը, ով նույնիսկ նպատակահարմար չի գտել այստեղ լինել: Իրավիճակը սրման է տանում միայն ՀԲՖ-ի ոչ լեգիտիմ, կեղծ նախագահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռոստոմյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Օլիմպիական կոմիտեն արդեն իսկ հայտերն ուղարկել և թիմում ընդգրկել այս կազմը` Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Բարեղամ Հարությունյան (52 կգ), Ժիրայր Սարգսյան (56 կգ), Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Գուրգեն Մադոյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Գոռ Ներսեսյան (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ): 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը խաղերին մասնակցում է անվանական հրավերով:  Մրցատեղի կմեկնեն բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը և մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:

Նախօրեին բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականի կազմը ներկայացրել էր այս կազմով` 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ասել էր, որ ՀԱՕԿ-ը միջամտում է ընտրանու կազմի ընտրությանը: Իսկ բռնցքամարտիկներն էլ հայտարարել էին, որ կբոյկոտել խաղերը, եթե Եվրոպական երկրորդ խաղին չմեկնեն նրանք, ում ընտրել է անձամբ մարզիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]