1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՔԿ նախագահը հանցագործությունների բացահայտման գործում առանցքային է համարում դատագենետիկական փորձաքննության արդյունքը

ՔԿ նախագահը հանցագործությունների բացահայտման գործում առանցքային է 
համարում դատագենետիկական փորձաքննության արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր  ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական  փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ՔԿ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից շուրջ 5 տարի է քննչական կոմիտեի քննիչները սերտ համագործակցում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ:

Ցանկացած հանցագործության բացահայտումը քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքների և համագործակցության հետևանք է:

Գործողությունների միասնության, ճիշտ պլանավորված քննչական, օպերատիվ-որոնողական և փորձագիտական գործողությունների համակցված աշխատանքի արդյունքում է հնարավոր բացահայտել հանցագործությունը տաք հետքերով:

Դատագենետիկական փորձաքննությունը փորձաքննությունների տեսակների մեջ համեմատաբար երիտասարդ է, սակայն այսօր հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության բացահայտումն առանց դատագենետիկական փորձաքննության արդյունքի, որն առանցքային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման գործում:

Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը միակն է Հայաստանի Հանրապետության տարածքում, որն իրականացնում է ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման փորձաքննություններ:

Շնորհիվ դատագենետիկական փորձաքննության արդյունքների՝ բացահայտվել են բազմաթիվ հնչեղ գործեր, օրինակ՝ «Պերմյակովի», «Զինված հանցախմբի», «Ավտոբուսի պայթյունի» և այլն:

Սակայն այդ ընթացքում եղել են նաև գործեր, որոնց բացահայտման համար Ձեր հնարավորությունները եղել են սահմանափակ և դա պայմանավորված է եղել անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումների բացակայությամբ:

Շատ կարևոր է այսօր հանցագործության բացահայտումը տաք հետքերով, մի քանի ժամերի ընթացքում, անհայտ դիակների նույնականացումը ոսկրերով, ԴՆԹ խառնուրդների նույնականացումը, ԴՆԹ որոնողական բազայի ստեղծումը:

Ուրախ եմ կենտրոնի վերազինման համար և վստահ եմ, որ այսուհետ մենք կունենանք դատագենետիկական փորձաքննությունների նոր որակ:

Շնորհավորում եմ ձեզ՝ բաժնի վերաբացման կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ փորձագիտական ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]