Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը կիրականացվի Հայաստանում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 
կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը կիրականացվի 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 26-ից հունիսի 2-ը  կիրականացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման կարիքների գնահատում» ծրագիրը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարությունից, ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում կոնվենցիայի կիրարկման ուղղությամբ տարվող աշխատանքները և գնահատել Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության արդի իրավիճակը, հիմնական կարիք­ները, օրենսդրական դաշտի կարգավորումները, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգը, ինչպես նաև սահմանել ոլորտի խնդիրներին ու զարգացմանը ուղղված առաջնահերթությունները:

Այն կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածա­շրջանային հետազոտությունների Սոֆիայի կենտրոնի, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ:

2019 թվականի մարտին Սոֆիայի կենտրոնը ծրագրի մասնակից փորձագետների ընտրություն է իրականացրել, որի արդյունքում ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավա­տարմագրված փորձագետ Ա. Ստաշկևիչը (Բելառուսի Հանրապետություն): Նշյալ օրերին փորձագետը Հայաստանում շրջայցեր է իրականացնելու ոլորտի տարբեր հաստատություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]