Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ է հրավիրել ընտրանի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի երրորդ և չորրորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտեյնշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

 Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) 

 Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, ինչպես նաև վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]