Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պակիստանում առնվազն երկու մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից

Պակիստանում առնվազն երկու մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 15-ը՝ վերքեր ստացել այն պայթյունից, որը մայիսի 24-ի ցերեկը տեղի Է ունեցել Պակիստանի արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունը որոտացել Է աղոթքի ժամանակ, որին մասնակցում Էր 30-ից մինչեւ 40 մարդ: Նշվում Է, որ երեք տուժածներ օրհասական վիճակում են:

Պայթյունն այնպիսի ուժգնության Է եղել, որ կոտրել Է մերձակայքում գտնվող շենքերի ապակիները: Ներկայում պատահարի շրջանը շրջապատված Է ոստիկանության կողմից, կատարվում Է հետաքննություն:

Ինչպես հայտնել Է Radio Pakistan-ը՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրներ, պայթյունը տեղի Է ունեցել ինքնաշեն ռումբի ակտիվացման հետեւանքով, որն անհայտ անձանց կողմից դրվել Էր մինբարի (ամբիոններ, որտեղից ուրբաթօրյա աղոթք են կարդում) հետեւում: Առայժմ Պակիստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]