1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի՝ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության 
վարչապետի՝ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության  վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի հետ, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տրվող աջակցությունը՝ ներկայացնելով հաջող համագործակցության մի քանի օրինակներ։  Նախարարը մասնավորապես կարևորել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ներկայացնելով թե՛ ընկերությունների հետ տարվող աշխատանքները և թե՛ պետական կարգավորումների շրջանակը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերի արդյունքում ընդհանուր առմամբ գործարար համայնքի շրջանում ձևավորված են դրական սպասումներ և ընդգծել․ «Կասկած չկա,  որ բիզնեսը Հայաստանում կարող է ունենալ ազատ մուտք ցանկացած գործունեության համար, և  մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»։ Տիգրան  Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը շարունակականություն ունի, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ժամանակը և ջանքերը մեկտեղվեն առաջնահերթ հարցերի ուղղությամբ, քանի որ խնդիրները ժամանակի ընթացքում փոփոխվում են։

Կողմերը քննարկել են խոշոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրողների կարիքների աջակցման կազմակերպությունների գործունեությունը։

Նախարարը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է նաև առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ձևաչափերի արդյունավետության բարձրացման եղանակները։  

Հայաստանում  Միացյալ Թագավորության  վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին արդյունավետ քննարկման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]