Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բրազիլիայի բնակչուհին երկրում առաջինը կամուսնանա ինքն իր հետ

Բրազիլիայի բնակչուհին երկրում առաջինը կամուսնանա ինքն իր հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի բնակչուհին կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Estado de Minas տեղական հրատարակությունը:

Արարողությունը պետք Է կայանա մայիսի 26-ին Բրազիլիայի արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում եւ հեռարձակվելու Է սոցիալական ցանցերում 38-ամյա նորապսակի Էջերում: «Բազմաթիվ կանայք են երազում են ամուսնանալ՝ հարսանեկան զգեստով զուգված, «սոլոգամ» հարսանիքն այդպիսի հնարավորություն տալիս Է, եւ կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի:

Իր նկատմամբ սերը մարդու ամենաանկեղծ սերն Է»,-հայտարարել Է Ժուսարա Դուտրա Կոտուն: Թեեւ Բրազիլիայում չի կատարվում նման ամուսնությունների պաշտոնական գրանցում, Կոտուն պլանավորում Է, որ մայիսի 26-ին իրեն՝ ճերմակ զգեստով, դեպի մինչեւ խորան կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի ընկերուհին:

Ինքն իր հետ մատանիների փոխանակման փոխարեն Կոտուն պատրաստվում Է դաջվածք անել թիթեռի թեւերով կնոջ տեսքով, որը պետք Է դառնա անկախության խորհրդանիշը: Կոտուն ընդգծում Է, որ հարսանիքից հետո Էլ կշարունակի ազատորեն շփվել այլ մարդկանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]