Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր

Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է ֆուտբոլում. Արսեն Վենգեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է համարում:

«Անթույլատրելի եմ համարում Մխիթարյանի հետ կատարվածը: Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ մեր ժամանակներում: Ֆուտբոլն անհնարին է դառնում, երբ քաղաքականությունը խառնվում է սպորտին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վենգերի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]