Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խմբի առաջին նավը մտել Է Պարսից ծոց

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր խմբի առաջին նավը մտել Է Պարսից ծոց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ աճող լարվածության ֆոնին Mason («Մեյսոն») ամերիկյան հրթիռային Էսկադրային ականակիրը՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբի կազմից, մտել Է Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի (USNI) մամուլի ծառայությունը:

«Mason-ը ծովում այլ զինված ուժերի կողմից որեւիցե վտանգավոր գործողության չի բախվել այս շրջանում»,- USNI-ի մամուլի ծառայությանը հայտնել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Ներկայում Հորմուզի նեղուցից արեւելք ընկած Օմանի ծոցում գտնվում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբի մյուս նավերը, այդ թվում՝ Abraham Lincoln ատոմային ավիակիրը, որը գլխավորում Է նավախումբը, ինչպես նաեւ Leyte Gulf հրթիռային հածանավը եւ Bainbridge ու Nitze հրթիռային Էսկադրային ականակիրները:

Բացառված չԷ, որ Mason Էսկադրային ականակրից հետո առաջիկայում Պարսից ծոց մտնեն ավիակիր հարվածային խմբի բոլոր նավերը, որոնք Արաբական ծովի եւ Օմանի ծոցի տարածաշրջան են ժամանել արդեն ավելի քան մեկ շաբաթ առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am