Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին

Ալեն Սիմոնյանն ավելի շուտ սպասում էր Հրայր Թովմասյանի հրաժարականին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից առաջ սպասում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանը հայտնեց մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ, և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ Հրայր Թովմասյանը հանրության մոտ վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով: «Նախ՝ նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը: Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Մայիսի 24-ին Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]