Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի մշտական համակարգողը ողջունելի է համարում կրոնի ազատության պահպանման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի քայլերը

 ՄԱԿ-ի մշտական համակարգողը ողջունելի է համարում կրոնի ազատության 
պահպանման ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի քայլերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Վրաստանը հարգում են մարդու իրավունքները, կրոնի, համոզմունքի ազատության ուղղությամբ ողջունելի քայլեր են ձեռնարկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 24-ին Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում, աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին նման տեսակետ հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մշտապես մշտադիտարկում է կրոնի, համոզմունքների ազատության իրավունքի իրացումը: Հայաստանը ու Վրաստանն այդ հանձնաժողովից ստացել են հանձնարարականներ և ողջունելի քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ: Հայաստանը և Վրաստանը երկրներ են, որոնք հարգում են մարդու իրավունքները՝ որպես իրենց օրակարգի կարևոր գերակայություն»,-ասաց Շարփն ու, այնուամենայնիվ մատնանշեց որոշակի խնդիրներ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցրեց, որ երկրում սկզբունքորեն կարևոր է և պետք է պաշտպանված լինի կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և կրոնական փոքրամասնությունների գործունեությունը: Նա սա համարեց չափազանց կարևոր դրույթ, որն արձանագրում է մարդու իրավունքների պաշտպանության համար նշաձող: «Կրոնի, դավանանքի կամ մտքի ազատությունը սերտորեն կապված է նաև մարդու մյուս իրավունքների և ազատությունների հետ: Հայոց պետականության համար կարևոր նշանակություն է ունեցել Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Մեծ է եկեղեցու դերը առաքելությունը ազգային արժեքների և ավանդույթների պահպանման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում: Սրանով հանդերձ կրոնի և դավանանքի առնչության հարցերով խտրականության և խարանի անարդար վերաբերմունքի բացառումը կարևորագույն նշանակություն ունի հասարակությունում համերաշխության և տարբեր կրոնական հայացքներ ունեցող խմբերի խաղաղ գոյակցության համար»,-ասաց Թաթոյանը:

Նա վստահեցրեց, որ մտքի,կրոնի, դավանանքի ազատության պահպանման ուղղությամբ ՄԻՊ-ը աշխատանքներ է կատարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]