1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Amnesty International-ը հայտարարել Է Ասանժի նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների մասին

Amnesty International-ը հայտարարել Է Ասանժի նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկար տարիների ընթացքում ենթարկվել Է անարդար մեղադրանքների եւ հիմնական իրավունքների ու ազատությունների խախտումների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության հայտարարության մեջ, որը տարածվել Է մայիսի 24-ին:

«Ինը տարվա ընթացքում Շվեդիան եւ Մեծ Բրիտանիան Ասանժի նկատմամբ բռնաբարության եւ սեքսուալ բնույթի գործողությունների կեղծ մեղադրանքներ Էին օգտագործում, որպեսզի արատավորեն WikiLeaks-ի հիմնադրին եւ ապահովեն նրա արտահանձնումը ԱՄՆ-ին»,- նշվում Է փաստաթղթում:

Amnesty International-ում նաեւ ասել են, որ Ասանժի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդհանուր առմամբ 30 հոդվածներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, կյանքի իրավունքին եւ անձի անձեռնմխելիության իրավունքին, կտտանքների անթույլատրելիությանը, կամայական ձերբակալման արգելմանը, դատարանի կողմից գործի արդար հետաքննության ապահովմանը, ապաստանի իրավունքին: Խախտումներ են թույլ տրվել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի եւ Էկվադորի կողմից: Իր հերթին WikiLeaks կազմակերպությունը հայտարարել Է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված նոր մեղադրանքներն ազդարարում են երկրում ազատ մամուլի ավարտը:

«Դա խելահեղություն Է, ազգային անվտանգության բնագավառում լրագրողական գործունեության եւ ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման ավարտը»,- ասված Է Twitter-ում պորտալի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք Է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի դեմ: Նրան մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: Խոսքը վերաբերում Է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: Նոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր առմամբ 175 տարվա բանտարկություն Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]